Այսօր ավարտում եմ Fast Media-ի ղեկավարի իմ լիազորությունները. Մարգարիտա Գրիգորյան

Մարգարիտա Գրիգորյանը գրում է.
Այսօր ավարտում եմ Fast Media-ի ղեկավարի իմ լիազորությունները:
Արմենիա TV-ն և Հանրայինը ղեկավարելուց հետո՝ Fast Media-ն երրորդն էր, որն, ի տարբերություն նախորդների, հիմնադրվեց զրոյից։
Fast Media-ի երեք հեռուստաալիքներից Fast Sports-ը, ստանալով հանրապետական սփռում, այսօր արդեն իր կայուն տեղն է զբաղեցնում հեռուստատեսության լավագույն հնգյակում՝ երբեմն հայտնվելով առաջին եռյակում, իսկ Fast TV-ն Հայաստանի առաջին ու միակ սպորտային հեռարձակման հավելվածն է։
Այս բացառիկ հնարավորության համար նախ՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Բադալյան եղբայրներին:
Վիգեն Բադալյանին, ում միտքն էր ստեղծել սպորտային հեռուստալիք և հարթակ, ով հավատում և թև էր տալիս այս նախագծին:
Վահե Բադալյանին, ում հետ երբեք չես կորցնում զգոնությունդ բիզնես ստեղծելու դժվարին ճանապարհին:
Շնորհակալություն նաև Սոֆթ Կոնստրակտում ձեռք բերած իմ այն գործընկերներին, որ միշտ աջակցել են ինձ:
Եվ իհարկե շնորհակալություն իմ թիմին, որի յուրաքանչյուր անդամին ընտրել եմ անձամբ, գնահատում ու հպարտանում եմ նրանց կատարած աշխատանքով։
Չորսից ավելի տարիներ՝ ու կայացած նախագիծ:
Իհարկե եղել են դժվարություններ ու խնդիրներ, բայց հենց դրանք են կերտում հաջողության ճանապարհը: Ավարտում եմ իմ աշխատանքը Fast Media-ում՝ գոհունակությամբ և մեծ հպարտությամբ։
Այն ինչ արվել է՝ առավելագույնն է, այն ինչ ստացվել է՝ արժանապատիվ է։
Ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։
Ու երբ սկսում ես նոր գործ՝ պետք է իմանաս նաև՝ երբ գնալ:
Հիմա ժամանակն է նոր էջ բացելու, դեպի նորը քայլելու։
Ինչպես ընդունված է ասել մարզական աշխարհում՝ It was one hell of a game.
Կարծիքներ