Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել

Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել

Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է:

 

Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։

 

Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր:

 

Հիվանդության բնորոշ ախտանշաններն են՝

սաստիկ գլխացավ

գլխապտույտ

տենդ

մկանացավ

սրտխառնոց

փսխում

մաշկի ցանավորում

Ինչպե՞ս կանխարգելել

Օգտագործել հակամիջատային ցանցեր

Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր

Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս

Հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանք

«Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում, մոտ 1% դեպքերում դիտվում է հիվանդության ծանր դեպքեր, մնացած 18-19% դեպքում հիվանդությունն ընթանում է միջին ծանրության:

 

Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի»,- ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում