«Բարսելոնան» չի խաղա ՉԼ փլեյ-օֆֆ փուլում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» 4։0 հաշվով հաղթել է Պլզենի «Վիկտորիային» և ապահովել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլին։
Այս կերպ, կատալոնական «Բարսելոնան» չի մասնակցի մրցաշարի հաջորդ փուլին, այլ հանդես կգա Եվրոպա լիգայում, գրում է «Արմսպորտը»։
«Ինտերը» 5 խաղից հետո 10 միավոր է վաստակել և C խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Վիկտորիան» 0 միավորով վերջին տեղում է։ «Բարսելոնան», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 4 միավոր ունի և այսօր կխաղա «Բավարիայի» հետ։
Կարծիքներ