4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում և հույս է տալիս հենվելու մեզ մնացած 19 պահվող անձանց արձակմանը. Միրզոյան
Հայ գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը նշանակալի ներդրում կլինեն Երևանի և Բաքվի հաշտեցման գործում: 4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում և հույս է տալիս հենվելու մեզ մնացած 19 պահվող անձանց արձակմանը: Այս մասին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի իր ելույթում հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանն իր ելույթում նաև շեշտել է, որ խաղաղությունը, ինչպես ժողովրդավարությունը, չի կարող ընդունվել որպես հենց այնպես, ինքնըստինքյան տրված մի բան, այն պետք է սնուցել, պաշտպանել, նորոգել թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում։


Կարծիքներ