Ողջ ճշմարտությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին

Դեմարկացիա, դելիմիտացիա, տարածքների զիջում և հասարակության մեջ խուճախ առաջացնող ստահոդ այլ տեղեկություններ, սա այն է, ինչով ընդդիմությունը «կերակրում է» ժողովրդին և փորձում ապացուցել, որ ներկայիս իշխանությունը երկիրը տանում է կործանման: Իհարկե, միջին վիճակագրական կրթություն ունեցող քաղաքացու համար այս արտահայտությունները գուցե բարձրագոչ և սարսափազդու թվան, սակայն ստերի փուչիկն ամեն անգամ պայթում է, երբ վարչապետը խոսում է ընդդիմության «բացահայտումների» մասին:
Պատերազմի վերքերից դեռևս չապաքինված հասարակությունը օրերս ևս մեկ անգամ հայտնվեց սթրեսային իրավիճակում, երբ Սերժի Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Հայաստանի իրավապահ մարմիններից տաքուկ անկյունում թաքնված վայրից հայտարարեց՝ իշխանությունը խայտառակ պայմանագիր է ստորագրել, գյուղեր են հանձնելու: Մինչ ժողովուրդը կփորձեր հասկանալ թե ինչի մասին է խոսքը՝ վարչապետը ԱԺ ամբիոնից բացեց բոլոր խաղաքարտերը: Ոչ մի խոսք գյուղեր զիջելու, միջանցք տրամադրելու մասին չկա: Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ եկել են համաձայնության՝ ստեղծել սահմաննների ճշգրտման հարցը քննարկող հանձնաժողով: Հարկ է նշել նաև, որ փաստաթղթում հստակ ամրագրված է՝ հանձնաժողովի աշխատանքներն իրակաացվելու են բացառապես դիվանագիտական ճանապարհով: Թվում է, սա հասարակությանը հաշվետու լինելու ակնառու տարբերակ է՝ բաց խոսել անգամ գաղտի փաստաթղթերի մասին, սակայն այստեղ էլ ընդդիմությունը փորձեց սխալներ գտնել: Երբ փաստաթուղթն ամբողջությամբ հրապարակվեց և Միքայել Մինասյանի սուտը դարձավ ակնառու, լրատվադաշտ նետվեց նոր թեզ՝ ինչու պիտի սահմաննների ճշգրտման հարց առաջանա: Վարչապետն այս մասին ևս խոսեց, նշելով. «Նախորդ 30 տարվա մեր ամենամեծ դասը ո՞րն է՝ մենք պետք է մաքսիմումը անենք, որ կիսատ-պռատ հարցեր չթողնենք և գնանք հարցերի կոնկրետ լուծման։ Որովհետև ասում եմ՝ որ ասում են անկլավ, ինչո՞ւ չենք հիշում Արծվաշենի մասին։ Մենք հետաքրքրվա՞ծ ենք Արծվաշենով թե՞ հետաքրքրված չենք։ Դա էլ է արձանագրում՝ որ ամենատարբեր կոմբինացիաներ կարող են լինել։ Մենք արդեն 30 տարի, 30 տարուց մի քիչ պակաս Վրաստանի հետ դեմարկացիայի պրոցես ենք անցկացնում, ևսահմանի 60 տոկոսի վերաբերյալ արդեն ունենք համաձայնեցված դելիմիտացիա, մոտավորապես 30 տոկոսի հետ կապված դեռ աշխատանքը շարունակվում է։ Բայց մենք պետք է լուծենք այս հարցերը»:
ԵՎ իսկապես, սարսափելի թվացող դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը բնականոն գործընթաց է, որն արվում է հարևան երկրների հետ: Վառ օրինակ Վրաստանը, ում հետ նամանատիպ համաձայանգրի շուրջ Հայաստանը համաձայնության է եկել դեռևս Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 2004-2005 թվականներին, սակայն պրոցեսը վերջանականապես ավարտված չէ, կիսատ-պռատ է մնացել՝ ինչպես Հայաստանում կիսատ-պռատ էր ամեն ինչ քոչարյանական տարիներին: Իսկ 2019 թվականի Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման օրակարգը հենց դա էր՝ երկրու երկների սահմանային դելիմիտացիայի խնդիրների վերջնական լուծումը: Այդ ժամանակ սակայն, ոչ ընդդիմությունը, ոչ լրատվադաշտը չաղմկեց, անգամ չանդարադարձան թեմային՝ գիտեին, բնականոն գործընթաց է, դավադրություններ չկան: Իսկ այսօր արդեն մանիպուլյացիաների շնորհիվ խաղում են մարդկանց զգացմունքների հետ: Ի վերջո, այդքան սարսափելի թվացող դելիմիտացիա-դեմարկացիան հետևայն է՝ դելիմիտացիան այն է, երբ կողմերը համաձայնվում են, թե սահմանի նշումն ինչ քարտեզների հիման պետք է անեն և այդ համաձայնությունները տեղափոխում են, գծում են քարտեզի վրա: Դեմարկացիան այն է, երբ այդ քարտեզով գնում են, GPS-ով տեսնում են՝ այս կոորդինատն այն կոորդինատն է, որ քարտեզի վրա դրած է, թե ոչ:
Եվ վերջում, հիշեցում բոլոր դավադրություններ փնտրողներին՝ ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի առաջին կետով ամրագրված է. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»: Ուստի, ոչ Կառավարությունը, ոչ ԱԺ-ն չունեն իրավասություն փոփոխություն կատարել ՀՀ սահմաններում՝ առանց հանրաքվե անցկացնելու:
Կարծիքներ