Օգոստոսին ՌԴ է մտել ՀՀ-ից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար. Պապոյան

Օգոստոսին ՌԴ է մտել ՀՀ-ից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով Հայաստանից ՌԴ արտահանվող բեռնատարների՝ օգոստոս ամսվա թվային վիճակագրությունը:

 

«Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար կամ օրական միջինը 101 մեքենայից ավելի, որից՝ խմիչքներ՝ 610, մրգեր՝ 447, պերլիտային ավազ՝ 234, բանջարեղեն՝ 315, ծառեր, բույսեր՝ 141, վերամշակված միրգ-բանջարեղեն՝ 84, քարից, գիպսից և նման ապրանքներ՝ 75, ձուկ՝ 68, էլ. և մեխանիկական սարքավորումներ՝ 79, ծխախոտ՝ 21, կաթնամթերք՝ 19, տրիկոտաժ՝ 16 և այլն»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում