Ֆիլիպիններում համընդհանուր ընտրություններ են

Ավելի քան 65,7 միլիոն ֆիլիպինցիներ երկուշաբթի օրը կընտրեն հանրապետության նոր նախագահին, փոխնախագահին, 12 սենատորներին, հարյուրավոր կոնգրեսականների և հազարավոր նահանգապետերի, քաղաքապետերի, նահանգային և քաղաքային խորհրդականների։ Կավարտվի նաեւ արտերկրում քվեարկությունը, որին պետք է մասնակցի գրեթե 1,7 մլն մարդ։ Սահմանադրության համաձայն՝ Ֆիլիպինների ներկայիս ղեկավար 77-ամյա Ռոդրիգո Դուտերտեն չի կարող վերընտրվել։
Կարծիքներ