Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելու որոշման համար
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելու ԱՄՆ կառավարության որոշման առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հայտնեց, որ այդ ծրագիրն իրականացվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված մտադրությունների հուշագրի շրջանակում:
«Ես վերջերս առիթ ունեցա նախագահ Թրամփի հետ խոսել այդ թեմայով, ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները, ուրախ եմ և շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ և շատ արագ արձագանքեց և այդ ներդրումային ծրագիրն արդեն, ըստ էության, վստահաբար, կյանքի կկոչվի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ ներդրումային այդ ծրագիրը ծանրակշիռ նշանակություն ունի տեխնոլոգիական ոլորտի համար:


Կարծիքներ