Ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում. Իրինա Յոլյան

Ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում. Իրինա Յոլյան

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

 

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ,

 

Տեղեկացնում եմ, որ ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում։ Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։

 

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։

 

Կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։

 

Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են»,- Ֆեյսբուքում գրել է նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում