Կտրիճի կողմից նախընտրական շտաբի վերածված հերթական եկեղեցին է՝ Տաշիր Սամոյի նկարը պատին փակցրած. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով եկեղեցիներից մեկի արտաքին պատի լուսանկարը:
«Կտրիճի կողմից նախընտրական շտաբի վերածված հերթական եկեղեցին է՝ Տաշիր Սամոյի նկարը պատին փակցրած։
Մեր եկեղեցիները պետք է մաքրել դրանք ապականող Կտրիճից ու տաշիրսամոներից։
Կտրիճը եկեղեցին վերածել է Տաշիր Սամոյի ու Քոչարյանի նախընտրական շտաբի։
Տաշիր Սամոն եկեղեցին վերածել է սեփական մոլի (առևտրի կենտրոնի), որի պատերին իր նկարն է փակցրել»,- գրել է Չախոյանը:


Կարծիքներ