Առգրավվել են ապօրինի որսված 20 կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր. ԲԸՏՄ

Առգրավվել են ապօրինի որսված 20 կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների սերտ համագործակցության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի որսված 20 կգ կենդանի խեցգետին։

 

Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ 1982 թ. ծնված Է.Կ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 20 կգ խեցգետին։

 

Վերջինիս ավտոմեքենայում հայտնաբերված՝ ապօրինի որսամիջոց հանդիսացող ռետինե 1 նավակն ու 11 հատ խեցգետնաորսիչ ցանցերն առգրավված են։

 

Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակը ևս առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։

 

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

 

Տեսչական մարմնից նշում են, որ համատեղ խստացված միջոցառումները շարունակական են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում