«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկության արդյունքներով կան կալանավորվածներ

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկության արդյունքներով կան կալանավորվածներ

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում հուլիսի 2-ին իրականացված խուզարկության արդյունքներով 2 անձ կալանավորվել է, ևս 2 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։  

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում հուլիսի 2-ին խուզարկություն է իրականացվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում