Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է Boeing-ից գնել 60 Chinook ուղղաթիռ 5 միլիարդ եվրոյով

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ամերիկյան Boeing ընկերությունից գնել 60 միավոր Chinook CH-47F ծանր տրանսպորտային ուղղաթիռ։ Այդ մասին շաբաթ օրը իր կայքում հայտնել է Bild am Sonntag թերթը:
Նշվում է, որ սարքավորումների արժեքը կարող է կազմել 5 մլրդ եվրո։Առաքումները կիրականացվեն 2025-2026 թվականներից ոչ շուտ։ Ենթադրվում է, որ ուղղաթիռները կփոխարինեն հին CH-53G Stallion ռոտորանավերին, որոնք համատեղ արտադրվել են ամերիկյան Sikorsky ընկերության և գերմանական VFW-ի կողմից։ Թերթը պարզաբանում է, որ այդ մեքենաներն արդեն 50 տարեկան են և վերանորոգման կարիք ունեն։
Սպասվում է, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հաջորդ շաբաթ կտեղեկացնի Բունդեսթագին որոշման մասին։
Կարծիքներ