Հոգևոր նորոգման ճանապարհը հեշտ չի լինելու, հակաեկեղեցական արշավի առաջնորդ Կտրիճ Ներսիսյանը հեշտ չի հանձնվելու

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Հովհաննավանքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած միջադեպերին:
Կոնջորյանը տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես ասել է.
«Ուզում եմ իմ աջակցությունը հայտնել Տեր Արամին: Հոգևոր նորոգման ճանապարհը, որով անցնում ենք բոլորս հեշտ չի լինելու, որովհետև հակաեկեղեցական արշավի առաջնորդ Կտրիճ Ներսիսյանը հեշտ չի հանձնվելու, բայց այս նորոգման ճանապարհը չափազանց կարևոր է ՀԱԵ-ն հակաեկեղեցական տարրերից փրկելու համար»:
Կարծիքներ