Մեկնարկել են արտակարգ իրավիճակների նախարարի շրջայցերը. Փամբուխչյանը այցելել է Երևանի փրկարարական վարչություն

Մեկնարկել են արտակարգ իրավիճակների նախարարի շրջայցերը. Փամբուխչյանը այցելել է Երևանի փրկարարական վարչություն

Մեկնարկել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Առաջին կանգառը՝ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն էր: Գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:

Կարևորելով աշխատակիցների հետ անմիջական շփումը՝ նախարար Փամբուխչյանը հանդիպումները շարունակել է վարչության այլ հրշեջ փրկարարական ջոկատներում: Առաջիկայում ԱԻ նախարարը կայցելի նաև մարզային փրկարարական վարչություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում