Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող 69-ամյա տղամարդու մարմինը

Սեպտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության խմբերը:
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի այդ բնակարանում հայտնաբերել են ՀՀ և ՌԴ քաղաքացի 69-ամյա Վարդգես Գ-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն/հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարծիքներ