Թրամփի համոզմամբ՝ Զելենսկին ստիպված է գործարք կնքել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է գործարք կնքի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնալդ Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած զրույցում։
«Նա ստիպված է լինելու զբաղվել գործով և գործարք կնքել։ Զելենսկին ստիպված է լինելու գործարք կնքել», - ընդգծել է Թրամփը՝ վստահություն է հայտնելով, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ Թրամփը կարող է Զելենսկիի հետ հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։
Կարծիքներ