«Ուրարտուի» նոր մարզադաշտի ճարտարապետական կոնցեպտը
Տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում հայտարարվեց «Ուրարտու» նոր ֆուտբոլային մարզադաշտի ճարտարապետական պրոյեկտի մշակման տենդերի հաղթողը։ Հաղթող ճանաչվեց կառուցապատման ոլորտում գործունեություն ծավալող «Gravity Project Management & Construction» ընկերությունը։
Առաջիկայում կմեկնարկեն նոր մարզադաշտի նախագծման աշխատանքները։
Նախատեսվում է կառուցել ՈւԵՖԱ-ի 4-րդ կարգի ստադիոն, որը կունենա բոլոր անհրաժեշտ ժամանակակից հարմարությունները և կապահովի բարձր որակ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։


Կարծիքներ