Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

 

2024 թվականի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը)։

 

2024 թվականի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը):

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում:

 

Նշված դիմումով Գլխավոր դատախազությունը, ի թիվս այլնի, խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը՝ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը:

 

Դատարանը բավարարել է Դատախազության դիմումը՝ արգելելով նշված ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է Գագիկ Ծառուկյանին:

 

Իրավասու մարմնի կողմից իրավական օգնություն տրամադրելու մասին հարցում է ուղարկվել Բուլղարիայի Հանրապետություն: Ի պատասխան իրավական օգնություն տրամադրելու մասին հարցման՝ տրամադրվել է Սոֆիայի շրջանային դատարանի դատական ակտը, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության բաժնեմասերը 2024 թվականի մարտի 15-ին (Բուլղարիայի Հանրապետության իրավասու դատախազի կողմից Սոֆիայի շրջանային դատարան դիմելուց 10 օր առաջ) Գագիկ Ծառուկյանը և նրա կինը, իրենց կողմից լիազորված անձի միջոցով, 23 միլիոն 850 հազար եվրոյով վաճառել են: Այսինքն, Գագիկ Ծառուկյանը և նրա կինն օտարել են այնպիսի գույք, որի օտարումն արգելված է եղել Հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0041/03/23 գործով 2023 թվականի օգոստոսի 10-ին կայացված որոշմամբ:

 

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում