Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. Կամո Ցուցուլյան

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Լուրերին» հայտնում են ՆԳՆ-ից:
Աշխատանքներին ներգրավված են ՓԾ 6 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ (31 փրկարարական ծառայող), Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներեկան տեխնիկա։
Հրդեհի վայր է տեղափոխվել 107 մեքենա հող և մղվել է 91 տոննա ջուր։
Դեպքի վայրում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Հրդեհաշիջման ընթացքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Հոկտեմբերի 10-ին` ժամը 18։20-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են՝ 5 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ, 25 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 3 ջրատար և 3 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 140 մեքենա հող և մղվել է մոտ 200 տոննա ջուր։
Կարծիքներ