Սամվել Ալեքսանյանի կինն ու դուստրը 1,3 մլրդ դրամի ներդրում կկատարեն հագուստի արտադրության ոլորտում. Factor.am
Սամվել Ալեքսանյանի կինն ու դուստրը դիմել են ՀՀ կառավարությանը մաքսատուրքի վճարից ազատվելու համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության կայքից։
Ըստ նախագծի՝ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն պատրաստվում է 1,3 մլրդ դրամի ներդրում կատարել հագուստի արտադրության ոլորտում։ Նշված գումարի չափով հումք է ներկրվում ոչ ԵՏՄ անդամ պետություններից։ Պետբյուջե վճարվելիք մաքսատուրքի չափը 109 մլն դրամ է, որի չվճարման համար Ալեքսանյանները ցանկանում են արտոնություն ստանալ։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը ընկերությունը նախատեսում է ստեղծել 50 նոր աշխատատեղ 153 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նշենք, որ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին և դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին։


Կարծիքներ