Մեր եռագույնը երեկ Սան Սիրո մարզադաշտում էր․ հաջողություն մաղթենք մեր մարզիկներին․ Հարությունյան

Մեր եռագույնը երեկ Սան Սիրո մարզադաշտում էր․ հաջողություն մաղթենք մեր մարզիկներին․ Հարությունյան

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ Միլանի «Սան Սիրո»մարզադաշտում տեղի է ունեցել 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Մարզական շքերթի ընթացքում Հայաստանի դրոշակակիրը Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն էր։ 

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը բացման արարողությունից լուսանկարներ է հրապարակել և գրել․

 

«Մեր եռագույնը երեկ Սան Սիրո մարզադաշտում էր, ուր մեկնարկեցին Ձմեռային օլիմպիական խաղերը:

 

Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին: Սպասում ենք լավ արդյունքների»:

 

 

Հայաստանն այս օլիմպիական խաղերում 5 մասնակից ունի։

 

Առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: Փետրվարի 7-ին Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

 

Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

 

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

 

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում