Վթար Երևան-Գյումրի -Բավրա ավտոճանապարհին․կա մեկ զոհ

Վթար Երևան-Գյումրի -Բավրա ավտոճանապարհին․կա մեկ զոհ

Այսօր ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին՝ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տարածքում,  բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի  բեռնատարը:

Ըստ Shamshyan.com-ի , վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, ևս մեկը  Աշոցքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Գյումրի բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում