Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել

Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության նախկին ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 1lurer.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին ՔԿ-ից:

 

«Դատախազի կողմից որոշում է կայացվել Ս.Օ.-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Ս.Օ.-ն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- նշեցին ՔԿ-ից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում