Խրամորթում վիրավորված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Արցախի ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Քաղաքացու առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 10:35-ին՝ իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղդասարյանը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:
Իսկ երեկ՝ օրվա ընթացքում, ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա գիշերն ու առավոտյան ընդհանուր առմամբ 23 հատ ական է արձակվել:
Կարծիքներ