Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. վիրավորների թվում երեխաներ կան

Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. վիրավորների թվում երեխաներ կան

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են «Մերսեդես» և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդիների և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում