Էսթեր Այվազյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 26 և 27 արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական՝ հաջորդ թեկնածուներ Էսթեր Այվազյանին և Վանիկ Օհանյանին:
Նորընտիր պատգամավոր Էսթեր Այվազյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից:
Կարծիքներ