2020-ին տեղի է ունեցել կենսաթոշակների համատարած բարձրացում. Ավինյան

2020-ին տեղի է ունեցել կենսաթոշակների համատարած բարձրացում. Ավինյան

2020թ-ին տեղի է ունեցել կենսաթոշակների համատարած բարձրացում, կենսաթոշակի միջին չափը բարձրացել է ավելի քան 7%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Մինչ այդ 5 տարի շարունակ կենսաթոշակները չէին ավելացել։ 2020 թվականից 2018-ի համեմատ կենսաթոշակները բարձր են մոտ 9%-ով, իսկ 2008թ-ի համեմատ՝ ավելի քան 2 անգամ»,- գրել է Ավինյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում