Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար

Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում ձեռնարկված համարձակ քայլերի համար՝ միտված խաղաղությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դեյվիդ Լեմին այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Ինչպես ես ասել եմ Ջեյ Դի Վենսին (խմբ՝ ԱՄՆ փոխնախագահ)  Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու կողմերն էլ կատարում են իրենց պարտավորությունները»,-գրել է Լեմին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում