Դաշնակներին պատերազմող Հայաստան է պետք, որպեսզի իշխանություն զավթեն, Հայաստանն էլ գուբեռնիա սարքեն. Չախոյան

Դաշնակներին պատերազմող Հայաստան է պետք, որպեսզի իշխանություն զավթեն, Հայաստանն էլ գուբեռնիա սարքեն. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է ընդդիմադիր դաշտից հնչող քննադատություններին:

«Ով, եթե ոչ դաշնակ Իշխանը պետք է դեմ արտահայտվեր խաղաղությանը։

Ասում են՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող խաղաղություն բերել՝ այս կերպ փորձելով ժողովրդին պահել վախի ու պատերազմի մթնոլորտում։ Քանզի դաշնակներին պատերազմող Հայաստան է պետք, որպեսզի իշխանություն զավթեն, Հայաստանն էլ գուբեռնիա սարքեն։

Չեն հաջողելու, հաստատված խաղաղությունը թաղելու է նաև այս խմբակին, որի միակ նպատակը Հայաստանը մատաղ անելն է»,- գրել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում