Մուրմանսկի մարզում ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել

Մուրմանսկի մարզում ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել

Մուրմանսկի շրջանում պլանավորված թռիչքի իրականացման ժամանակ ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ինքնաթիռը կործանվել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհի պատճառով և ընկել է լիճը։ Օդաչուները, ամենայն հավանականությամբ, դուրս են նետվել: Ականատեսները պատմել են, որ վթարի վայրում երկու դեսանտային են տեսել:

Վթարը տեղի է ունեցել Մոնչեգորսկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա՝ Ռիժ-Գուբա կղզու մոտ։ Այնտեղ են մեկնել օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչներ։

Պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում