Դատախազությունը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել

Դատախազությունը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել

2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի (Կաշառք տալը) 1-ին մասով և 549-րդ (Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը) հոդվածի 3-րդ մասով: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազությունից:

«Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- հայտնեցին Դատախազությունից:

Նոյեմբերի 25-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի Կաշառք տալը և Հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելը, որը կատարվել է պատերազմի ժամանակ հոդվածներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում