Քաղաքացին Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքահարման միջոցով կարմրախայտ է որսացել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի աշխատակիցները 2025 թվականի օգոստոսի 3-ին տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի բնակիչներից մեկը պատրաստվում է էլեկտրական հոսանքի սարքի միջոցով Մարմարիկ գետից ձուկ որսալ։
Այս մասին տեղեկացրել է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Հանքավան բնակավայրի հարակից տարածքներից մեկում՝ Մարմարիկ գետի ափին, էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի ծառայողները հայտնաբերել են Հրազդան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ին, ով հասցրել է էլեկտրական հոսանքահարման միջոցով որսալ 9 հատ կարմրախայտ տեսակի ձուկ։
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, իրավախախտման գործիքն ու օբյեկտները առգրավվել են և ուղարկվել ԲԸՏՄ:
Կարծիքներ