Հայաստանում հեռուստատեսային չափումների նոր էջ. Մեդիա Ինդուստրիալ կոմիտեն և Inditronics Media Private Limited-ը ստորագրում են համագործակցության հուշագիր

Հայաստանում հեռուստատեսային չափումների նոր էջ. Մեդիա Ինդուստրիալ կոմիտեն և Inditronics Media Private Limited-ը ստորագրում են համագործակցության հուշագիր

Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-ին, Օպերա Սուիթ հյուրանոցում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի (MOU) ստորագրման հանդիսավոր արարողությունը՝ Հայաստանի Մեդիա Ինդուստրիալ կոմիտեի և հնդկական Inditronics Media Private Limited առաջատար մեդիա տեխնոլոգիական ընկերության միջև։

Հուշագիրը հեռուստատեսային վարկանիշների չափման միջազգային ընկերության հետ համագործակցության մասին է: Այս նախաձեռնությունը ժամանակի հրամայականն է, որի անմիջական մասնակիցն էին հեռուստաընկերություններն ու գովազդային գործակալությունները:

Inditronics Media-ն միջազգային բազմամյա իր փորձով երաշխավորում է ճշգրիտ, թափանցիկ և արժանահավատ տվյալների վրա հիմնված չափումներ, ինչը կնպաստի միջազգային բրենդների գովազդային արշավների ավելացմանը հայկական շուկայում, ինչն էլ իր հերթին կնպաստի մեդիադաշտի առողջ զարգացմանը: Իսկ հավաքագրված տվյալները ոլորտի ներկայացուցիչները կկարողնան օգտագործել ինչպես մեդիա պլանավորման գործընթացում , այնպես էլ գովազդային ռազմավարությունների մշակման մեջ:

 

Հուշագրի ստորագրման միջոցառմանը մասնակցեցին մեդիա ոլորտի առանցքային ներկայացուցիչներ, գովազդային գործակալություններ, միջազգային գործընկերներ և պետական մարմինների պատվիրակներ։ 

Ընկերության պրոֆիլ Inditronics Media Private Limited-ը մեդիա չափումների և վերլուծության առաջատար ընկերություն է՝ 10 տարվա փորձով մեդիա վերլուծության, տվյալահեն մարքեթինգի և լսարանի մոնիտորինգի ոլորտում։ Ընկերությունն առաջատար դեր ունի գլոբալ մեդիա էկոհամակարգում՝ տրամադրելով խորքային պատկերացումներ տարբեր հարթակներում բովանդակության սպառման վարքագծի վերաբերյալ։ Inditronics-ը գործում է Հնդկաստանի ավելի քան 110 քաղաքներում, ներառյալ խոշոր մեգապոլիսներ՝ Մումբայ, Դելի, Բենգալուրու, Հայդերաբադ և Չեննայ, ինչպես նաև Նեպալում և մի շարք Աֆրիկյան երկրներում, ապահովելով աննախադեպ աշխարհագրական և սոցիալ-դեմոգրաֆիկ ընդգրկում։

Ընկերության առաջադեմ տեխնոլոգիական ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս իրականացնել իրական ժամանակում մոնիտորինգ ավելի քան 836 միլիոն դիտողների վարքագծի նկատմամբ՝ ընդգրկելով տարբեր սոցիալ-տնտեսական խմբեր և լեզվական շերտեր։ Inditronics-ի լուծումները ընդգրկում են թե՛ ավանդական հեռուստատեսությունը, և թե՛ OTT հարթակները, խելացի հեռուստացույցները և քրքիչ սարքերով դիտումը, ապահովելով հաճախորդներին ամբողջական և կիրառելի մեդիա չափման տվյալներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում