Եղիսաբեթ II թագուհին ելույթ չի ունենա բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը

Եղիսաբեթ II թագուհին ելույթ չի ունենա բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն այս տարի չի կարողանա ելույթ ունենալ բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանի բացման արարողությանը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը՝ որոշումը բացատրելով նրանով, որ Նորին Մեծությունը, ով ապրիլի վերջին դարձավ 96 տարեկան, անհարմարություն է զգում քայլելիս։

«Թագուհին շարունակում է ժամանակ առ ժամանակ տեղաշարժման դժվարություններ զգալ և իր բժիշկների հետ խորհրդակցելուց հետո դժկամությամբ որոշում է կայացրել, որ չի կարողանա մասնակցել խորհրդարանի վաղվա պաշտոնական բացմանը», - ասվում է պալատի մամուլի գրասենյակի հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում