Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետեւանքները

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին ասվում է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խոսքը, ի թիվս այլ հարցերի, Ուկրաինայի իրավիճակի «գլոբալ հետեւանքների» մասին էր՝ «հատկապես էներգակիրների գների եւ պարենային անվտանգության համար»։ Զրուցակիցները պայմանավորվել են երկկողմանի և բազմակողմ ուղիներով հետագա համագործակցության մասին՝ այս մարտահրավերներին համակարգված արձագանքելու համար, որպեսզի օգնենք առավել տուժած պետություններին, հատկապես Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:
Թրյուդոն և Մակրոնը քննարկել են նաև ուկրաինական զարգացումները և «պայմանավորվել են գործընկերների և դաշնակիցների հետ շարունակական համակարգման անհրաժեշտության մասին՝ ուկրաինական կողմին հետագա աջակցություն ցուցաբերելու համար»։
Կարծիքներ