2026-ից ռազմական ակադեմիան ավարտող կուրսանտը կստանա բնակարան․ Սուրեն Պապիկյան
Սոցիալական երաշխիքները, բնակապահովումը կարևոր դեր ունեն զինվորական մասնագիտության ընտրության հարցում։
Այս մասին ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ռազմական ակադեմիան ավարտողները կստանան բնակարան։
«Դա ենթադրում է, որ մինչև 80 քառակուսի մետր չամերով բնակարանը, որը կարող է արժենալ մինչև 35 մլն դրամ, հիպոթեկային վարկավորմամբ կարող է գնվել կուրսանտի կողմից, որի բոլոր վճարները, այսինքն վարկային բոլոր խնդիրները կկատարի պետությունը։ Սա ենթադրում է, որ նրանք ունենալու են 20 տարվա պայմանագրային պարտավորություն և ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է նախարարը։


Կարծիքներ