Ասում են հաղթող ենք, դուք գողցող եք, թալանչի, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Հայաստանն առաջնորդել եք դեպի թակարդ
Հաղթած պետությունը կոպեկ-կոպեկ հավաքած գումարը ծախսում է իր քաղաքացու կարիքի վրա, ոչ թե կոպեկ-կոպեկ գողանում է։
Այս մասին Սյունիքում քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, որպես օրինակ նշելով առողջության ապահովագրության ներդրման կարևորությունը։
«Նրանք, ովքեր գալիս, ասում են մենք հաղթող եք, դուք գողցող եք, դուք թալանչի եք, դուք Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Հայաստանն առաջնորդել եք դեպի թակարդ, որ մենք պետություն լինելու շանս չունենանք։ Եվ հիմա իերնք տրաքում են, որ մենք մեր պետությունը թակարդից հանել ենք, և այսօր մենք պետություն ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, ավելի բարեկեցիկ ենք, ավելի, քան երբևէ, անվտանգ ենք, ազատ ենք, մեր ապագայի վրա վստահ ենք ավելի, քան երբևե։
Փառք նահատակներին, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը։


Կարծիքներ