ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այլևս չի համաձայնի երկարաձգել իր լիազորությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում երկարաձգել իր լիազորությունների ժամկետը։
«Այո, սա իմ վերջին երկարաձգումն է»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին :
Այս տարվա հուլիսի 4-ին ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են երկարաձգել Ստոլտենբերգի լիազորությունները մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այս որոշումը ամենաբարձր մակարդակով հաստատվել է հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Սա Ստոլտենբերգի պաշտոնավարման վեցերորդ ժամկետն է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման սովորական ժամկետը չորս տարի է, 2014 թվականի հոկտեմբերի 1-ին այդ աթոռը ստանձնել է Նորվեգիայի նախկին վարչապետը։ Այսպիսով, նրա պաշտոնավարման տասը տարին դարձավ դաշինքի պատմության մեջ երկրորդ ամենաերկարատևը հոլանդացի Յոզեֆ Լունսից հետո, որը գլխավորել է դաշինքը 13 տարի՝ 1971-1984 թվականներին։
Կարծիքներ