ՀԷՑ մարզային ցանցերից մեկում բացահայտվել է 727 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հավելագրում

ՀԷՑ մարզային ցանցերից մեկում բացահայտվել է 727 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հավելագրում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մարզային ցանցերից մեկում բացահայտվել է շուրջ 727 հազար կՎտ/ժ քանակի էլեկտրաէներգիայի հավելագրում ցանցի սեփական կարիքների համար նախատեսված էլեկտրաէներգիայի հաշվառման հաշվիչների վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը

«Այդ թվում՝ սպառված էլեկտրաէներգիայի հավելագրումներ՝ ֆիզիկական անձ սպառողների հաշվին, բյուջետային հիմնարկների հաշվին, տնտեսվարող սուբյեկտների հաշվին և այլն: Ինքնավար էլեկտրաարտադրողների (արևային կայանների) կողմից արտադրված և բաշխիչ ցանց հետ մղված էլեկտրաէներգիայի թերգրանցումներ։ Բաշխիչ ցանցում առկա իրական տեխնիկական կորուստների «արհեստական» նվազեցում և խեղաթյուրված (կեղծված) տվյալների փաստաթղթավորում և այլն»,- գրել է նա:

Նա նշել է, որ ըստ պատասխանատու աշխատակիցների՝ հավելագրումն իրականացվել է «անմիջական վերադասի» ուղիղ ցուցումով։

«Սակայն օրերս ականատես եղանք առաջին հայացքից շատ ավելի աբսուրդային թվացող առերևույթ իրավախատման փաստի, որը դարձյալ, ըստ իս, կարող է համակարգային բնույթի մեքենայություն հանդիսանալ ՀԷՑ-ի այլ մասնաճյուղերում ևս.

«ՀԷՑ-ի մարզային ցանցերից մեկում բացահայտվել է շուրջ 727,000 կՎտ.ժ քանակի էլ.էներգիայի հավելագրում ցանցի սեփական կարիքների համար նախատեսված (վերահսկողական նպատակով) էլ.էներգիայի հաշվառման հաշվիչների վրա, ինչն ըստ պատասխանատու աշխատակիցների՝ իրականացվել է «անմիջական վերադասի» ուղիղ ցուցումով։

 

 Իսկ թե ի՞նչ նպատակ են հետապնդել՝ այդ հերթական «մեքենայությունն» #իրենց_ձևով «մոգոնելիս» և կյանքի կոչելիս՝ թողնում եմ ձեր երևակայությանը. ինքս կարող եմ ենթադրել իհարկե, բայց և վստահ եմ՝ նախաքննական մարմինները կգտնեն բոլոր այս և մյուս՝ նմանատիպ հարցերի պատասխանները։

 

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում