Մեծ Յոթնյակի՝ G7 գագաթնաժողովը սկսվել է լարված. Թրամփը խուսափում է խմբային հանդիպումներից

Կանադայի լեռներում մեկնարկած այս տարվա G7 գագաթնաժողովը դեռ նոր է բացվում, բայց լարվածությունն արդեն զգալի է թե օրակարգում, թե ղեկավարների մթնոլորտում։ Ոչ միայն Իսրայել–Իրան պատերազմն է մղում գագաթնաժողովը դեպի լարված մթնոլորտ, այլև նախագահ Դոնալդ Թրամփը, որը շրջանցում է համատեղ, կոլեկտիվ քննարկումները։
Թրամփը մինչ այս պահը հանդիպել է միայն Կանադայի վարչապետ Մարք Կարնիի ու Ճապոնիայի ղեկավարի հետ՝ մերժելով ընդհանուր ձևաչափով առանձին քննարկումները, որոնք նախատեսված էին Մերձավոր Արևելքի էսկալացիայի հարցով։ Եվրոպացի գործընկերները արդեն դժգոհում են, սակայն փորձում են պահպանել միասնական ճակատ։
Թրամփը կրկին հանդես է գալիս «սրանք պետք է մի անգամ կռվենլ ու վերջ տան» տրամաբանությամբ՝ հորդորելով արագ գործարքի հասնել Իրանի հետ։ Միևնույն ժամանակ մերժել է Իսրայելի պահանջը՝ սպանել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարում է, որ չափազանց կարևոր է կանխել Իրանի միջուկային ծրագիրը, ապահովել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և ստեղծել դիվանագիտական շնչառության հնարավորություն։ Բայց Թրամփը, կարծես, սեփական օրակարգով է շարժվում, խուսափելով համադրությունից։
Ըստ տեղեկությունների՝ այս գագաթնաժողովում ավանդական համատեղ հայտարարություն չի լինելու։ Տարաձայնությունները շատ են, իսկ Թրամփը բացահայտորեն խախտում է համատեղ ճնշման, կոլեկտիվ կեցվածքի սկզբունքը։
Ու թեև Ուկրաինայի հարցը դեռ օրակարգում է՝ Զելենսկին կմիանա տեսազանգով, բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Իսրայել–Իրան պայթյունավտանգ հակամարտության վրա։
Կարծիքներ