ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արամ Թորոսյանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:
Արամ Թորոսյանը ծնվել է 08.01.1993թ., Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում:
1999-2009թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ք. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թ. 139 միջնակարգ դպրոցը:
2009-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում:
2011-2013թթ. աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ:
Կարծիքներ