Մեղք է ՍՐԲԱԶԱՆ բառը դնել ոչնչության կողքին, դուք հայատյացների շարժում եք. Հակոբյան

Մեղք է ՍՐԲԱԶԱՆ բառը դնել ոչնչության կողքին, դուք հայատյացների շարժում եք. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ևս անդրադարձել է Քննչական կոմիտեի հաղորդագրությանը:

«Մեղք է ՍՐԲԱԶԱՆ բառը դնել ոչնչության կողքին, դուք հայատյացների շարժում եք:

Բա անունդ դնես «Սրբազան պայքար» ու պլանավորես պետությանդ մեջ իրականացնել ահաբեկչությո՞ւն:

Ա՛յ իշխանազավթներ»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ նշված հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ:

Վազգեն-Բագրատ Գալստանյանը, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած՝ նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով:   

Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ:

Խմբի ղեկավարները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին:

Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ, դրա համար ձեռք են բերել հազարավոր պայթուցիկ նյութեր ու սարքեր, լուսացույցների աշխատանքը խափանող միջոցներ, մեքենաների անվադողերը վնասող փշեր և այլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում