Բնակիչներն ահազանգում են՝ Տեր Արամը կարող է կարգալույծ արվել. ասում են՝ կանգնելու են քահանայի թիկունքին

Օհանավանում մտահոգություն կա, թե գյուղի Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարող է կարգալույծ արվել:
Այս մասին «1Lurer»-ի հետ զրույցում ասել են համայնքի բնակիչները: Նրանք ահազանգել են, որ վտանգ են զգում:
Վերջիններս նաև ասել են, որ որոշ ժամանակ առաջ այս վանական համալիր է այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որին դիմավորել է հոգևոր հովիվը, պատմել եկեղեցու մասին, և դրանից հետո են Տեր Արամի նկատմամբ ճնշումները սկսել:
Գյուղացիները պնդում են, որ Տեր Արամը սեր է առաջացրել առ հավատ, առ Եկեղեցի: Քահանան վերանորոգել և բարեկարգել է եկեղեցու տարածքը:
«Ապշած ենք այս հետապնդման համար, զարմանք ենք ապրում»,- շեշտել են բնակիչները՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում պատրաստ են կանգնել քահանայի թիկունքին:
Առավել մանրամասն՝ «1Lurer»-ի ռեպորտաժում:
Կարծիքներ