Լիբիայում 13 տարվա ընդմիջումից հետո Սիրիայի դեսպանատան վրա բարձրացվել է սիրիական դրոշը

Լիբիայում 13 տարվա ընդմիջումից հետո Սիրիայի դեսպանատան վրա բարձրացվել է սիրիական դրոշը

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Սիրիայի դեսպանատան վրա 13 տարվա ընդմիջումից հետո կրկին բարձրացվել է սիրիական դրոշը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում ՝ Al Ikhbariya հեռուստաալիքը։

Արարողությանը ներկա են գտնվել Սիրիայի և Լիբիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ և սիրիական համայնքի ներկայացուցիչներ։

Տրիպոլիում գտնվող սիրիական պատվիրակությունը ղեկավար, Սիրիայի Արտաքին գործերի և արտագաղթողների նախարարության արաբական հարցերով վարչության պետի տեղակալ Մոհամմադ Ջաֆալը բարձր է գնահատել Սիրիայի և Լիբիայի ժողովուրդների միջև պատմական ամուր հարաբերությունները։

Նա հաստատել է, որ դեսպանատան շենքում հյուպատոսական գործունեությունը կվերսկսվի ընթացիկ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո։

Ավելի վաղ երկարատև ընդմիջումից հետո վերսկսվել էին Սիրիայի և Լիբիայի միջև ուղիղ չվերթները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում