Ջոնսոնը կայցելի ԱՄԷ

Ջոնսոնը կայցելի ԱՄԷ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մայիսի 15-ին կայցելի ԱՄԷ՝ կապված Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի՝ երկրի նախագահ ընտրվելու հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը։

Նշվում է, որ Ջոնսոնը ուղևորության շրջանակներում կմասնակցի ԱՄԷ նախկին նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանի հիշատակի արարողությանը, ով մահացել է ուրբաթ օրը 73 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո։ Ջոնսոնի այցը նպատակ ունի ամրապնդել Մեծ Բրիտանիայի և ԱՄԷ-ի միջև կապերը, հավելել են գրասենյակից։

ԱՄԷ-ի Գերագույն դաշնային խորհուրդը շաբաթ օրը երկրի նոր նախագահ է ընտրել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում