Բլինկենը հանդիպել է Հունաստանի և Եմենի արտգործնախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեքշաբթի օրը Պետդեպարտամենտում հանդիպել է Հունաստանի և Եմենի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասի և Ահմեդ Ավադ բին Մուբարաքի հետ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարություններում։
Բլինկենը և Դենդիասը քննարկեցին Արևելյան Միջերկրական ծովի զարգացումները, ներառյալ խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար միասին աշխատելու կարևորությունը»: «Քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հունաստանի կարևոր դերին էներգետիկ անվտանգության ամրապնդման և համագործակցության խթանման գործում, այդ թվում՝ երեք գումարած մեկ մեխանիզմի միջոցով Կիպրոսի Հանրապետության, Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ», - ասել է Փրայսը:
Եմենի արտգործնախարարի հետ զրույցում ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը «վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Եմենում հակամարտության դադարեցմանը և եմենցիների կայուն, ապահով և բարգավաճ ապագային»։ «Քարտուղար Բլինկենը քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը ՄԱԿ-ի կողմից հովանավորվող զինադադարի ապահովմանն ու առաջխաղացմանը՝ համապարփակ զինադադարի հասնելու և ներառական քաղաքական գործընթաց սկսելու համար, որը Եմենի բնակիչներին հնարավորություն է տալիս որոշել իրենց ապագան: Պետքարտուղարը կարևորել է մարդկանց տեղաշարժի ազատության ապահովումը։
Կարծիքներ