Հայտնաբերվել է կնոջ դի. հայտնի է մահվան պատճառը

Հոկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Խաղաղ Դոնի փողոցում գործող «էրեբունի» սգո սրահ, որի բակում հայտնաբերել են կնոջ դի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 68-ամյա Անահիտ Ս.-ն է, որը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարծիքներ