Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ Սիսիանում դպրոցներ փակելու հայտարարություններին:

Չախոյանը տեսանյութ է հրապարակել և ցույց տվել այն պայմանները, որոնք ներկա պահին առկա են Կարապետյանի մատնանշած դպրոցում ու նշել՝ այո, պատրաստվում են փակել դրոցը, քանի որ նորն է կառուցվելու՝ առավել անվտանգ, նորմալ պայմաններով:

«Էս մարդիկ էնքան անտաղանդ են, որ նույնիսկ չեն նկատել, թե մեղադրանքներն ինչ ֆոնի վրա են հնչեցնում, ետնանկարում պարզ երևում  է դպրոցի պատուհաններից դուրս եկած վառարանների խողովակները, սա ակնհայտ փաստ է, որ դպրոցում չկա ջեռուցում»,- ասել է Չախոյանը՝ այլ խնդիրներ ևս փաստելով:

Չախոյանը նաև նկատել է, որ այս խնդիրների ուղիղ պատասխանատուն Նարեկ Կարապետյանի հայրն է նաև, ով այս իրավիճակի նախահայրերից մեկն է:

Նարեկ Կարապետյանի հայրը իշխանություն է կիսել Սերժ Սարգսյանի հետ, եղել է նրա աշխատակազմի ղեկավարը, եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը և ուղիղ պատասխանատու է մեր դպրոցնում տիրող էս խայտառակ իրավիճակի համար:

Հուսով եմ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցի պայմաններից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ողւիղ պատասխանատու է այդ ամեն ինչի համար»,- ասել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում