Վարչապետի ու ՔՊ-ի ամբողջ օրը ուղիղ եթերով քաղաքացիների հետ շփումներին ընդդիմությունը հակադրում է արհեստական բանականությամբ ելույթներ. Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Քաղաքացիական պայմանագրի ամբողջ օրը ուղիղ եթերով քաղաքացիների հետ շփումներին ընդդիմությունը հակադրում է արհեստական բանականությամբ ելույթներ՝ օտար երկրներում գրված տեքստերով, իրենք իրենցով դահլիճային հանդիպումներ ու դեռ խոսում է ուժեղ լինելուց։
Ու հունիսին իրենք զարմանալու են, թե ինչու Քաղաքացին ջախջախեց իրենց։


Կարծիքներ